Հինգշաբթի նավթի գինն իջնում է՝ Ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալների հրապարակումից հետո, որոնք վկայում են ԱՄՆ-ում պաշարների աճի մասին։
Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 75,75 դոլար, ինչը 0,29 դոլարով (0,38 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի պայմանագրերը թանկացել էին 0,2 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 76,04 դոլար։
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,34 դոլարով (0,47 տոկոս)՝ մեկ բարելը 71,76 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ պայմանագրերի արժեքը բարձրացելէ 0,27 դոլարով (0,38 տոկոս)՝ մեկ բարելը 72,10 դոլար։




























