Լեհերը Mercedes-AMG G 63-ը Հռոմի պապի պիկապի են վերածել: Ավտոմեքենան, որը ցուցադրված է միայն համակարգչային գրաֆիկայի միջոցով ստեղծված պատկերներով, որոնք ցույց են տալիս նստատեղերի անսովոր դասավորվածությունը՝ կենտրոնական հատվածում տեղադրված ուղևորի նստատեղով: Մոդելը հագեցած է նաև բազրիքներով, աստիճաններով և դրոշակների համար բռնիչներով։

Բացի երեք առանցքներից, Հռոմի պապի պիկապն աչքի է ընկնում երկտեղանոց խցիկով և թափքի մեջ պտտվող VIP նստատեղով: Յուրաքանչյուր կողմի երկայնքով ևս երկու նստատեղ կա, ամենայն հավանականությամբ՝ Հռոմի պապի անվտանգության ապահովման նկատառումներով: Այստեղ էլ տեղադրված են նաև հսկայական բազրիքներ և ավտոմեքենայի թափք բարձրանալը հեշտացնող աստիճաններ: Կենտրոնական մասում հատակը պատված է կարմիր գորգով, իսկ որպես ընդգծված երանգ ընտրվել է ոսկեգույնը։

Պիկապը, ըստ ամենայնի, հիմնված է Mercedes-AMG G 63-ի վրա: Այս դեպքում, ծալովի ծածկոցի տակ տակ տեղադրված է 4.0 լիտրանոց երկտուրբո V8 շարժիչը, որն 585 ձիաուժ և 850 Նմ պտտապահ է զարգացնում: Փոխանցման տուփն ինն աստիճանի արագությամբ ավտոմատ AMG Speedshift TCT 9G է, ցածր միջակայքով շարժիչը, բնականաբար, լիաքարշակ է։