Ամերիկյան Top Speed պարբերականի փորձագետները կազմել են ամենահուսալի մեքենաների վարկանիշը, որոնք հարմար են ամենօրյա օգտագործման համար։
Nissan Sentra-ն պրակտիկ սեդան է՝ ընդարձակ բեռնախցիկով եւ լավ կառավարմամբ: Առավելություններն են հուսալիությունը, հարմարավետ ինտերիերը, բազմաթիվ տարբերակները, հայտնել է Autonews-ը։
Երկրորդ տեղում մեկ այլ սեդան է՝ ճապոնական Honda Civic-ը։ Մեքենայի հիմնական առավելությունները շատ առումներով նման են Nissan Sentra-ին՝ վառելիքի ցածր սպառում, գործնականություն եւ նորոգման հասանելիություն:
Toyota Camry-ն, ըստ մասնագետների, ներկայում ԱՄՆ ամենահայտնի սեդաններից մեկն է: Ամերիկացի վարորդների շրջանում այն ճանաչում է ստացել հուսալիության, գեղեցիկ արտաքինի, հարմարավետ ինտերիերի եւ ընթացքի գերազանց բնութագրերի համար:





























