Թերթը գրում է, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ զրույցում նրանից հետաքրքրվել է, թե դեռ հույսեր ունե՞ն, որ ԲՀԿ-ն կարող է համագործակցել ՀԱԿ-ի հետ: «Մենք երբեւէ հույս չենք ունեցել, որ դեռ ունենանք:Մեր որեւէ գնահատականը չի փոխվել, մեզ համար ակնհայտ է, որ կա խորը ներքին իշխանական ճգնաժամ, կա խորը հակասությունեւ այդ հակասությունը լուծված չէ: Ինչպես էլ դա լուծվի` պարզություն է բերելու: Եթե գնան միասնական ցուցակով` նշանակում է, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց հնազանդեցնել Ծառուկյանին, եւ դա կբերի նրան, որ իշխանությունը կզրկվի ընդդիմադիր ընտրազանգվածը մանիպուլյացիաների ենթարկելու հնարավորությունից: Իսկ մյուս տարբերակի դեպքում ներիշխանական ճգնաժամը խորանալու է, որը նույնպես հեռանկարներ է բացում`  ռեժիմի ռեսուրսները պառակտվում են, սկսում են աշխատել իրարդեմ, համախմբված թիմն արդեն ընդհանուր առմամբ գոյություն չի ունենա, եթե ճգնաժամ կա, դրացանկացած լուծումը դրական է»,- գրում է «Առավոտը»: