Թուրքիայի խորհրդարանից դուրս գալու ժամանակ լրագրողները վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետաքրքվել են Ֆրանսիայի ազգային ժողովւմ հատնված հայկական բանաձեւ հետ ընդունման դեպքում Թուրքիայի քայլերից:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե հայկական նախագծի ընդունման դեպքում իրենք Ֆրանսիայի դեմ պատրաստել են 3 փուլից բաղկացած պատժամիջոցներ:  «Օրինագծի ընդունման օրը կհայտատարենք 1-ին փուլի պատժամիջոցների մասին, որից հետո նոր կհայտարարենք 2-րդ եւ 3-րդ փուլի պատժամիջոցների մասին»,-ասել է Էրդողանը:

Նշենք, որ ֆրանսիական կողմը թուրքական սպառնալիքներին ի պատասխան հատարարել էր, թե Թուրքիային ողջամտության կոչ է անում, քանի որ Թուրքիան մի շարք միջազգային համաձայնագրերի եւ կազմակերպությունների անդամ է եւ չի կարող դրանցից դուրս քայլեր ձեռնարկել: