Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 22-ին, իր պահուստային ֆոնդից 1 մլրդ դրամ հատկացրեց` ազոտական պարարտանյութեր ձեռքբերելու եւ դրանք էժան գներով գյուղացիներին վաճառելու նպատակով: Կառավարության նիստում հարցը ներկայացնող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ 25 հազ տոննա ազոտական պարարտանյութ կգնվի, որը մինչեւ ապրիլի կեսերը կբաշխվի գյուղացիներին` 1 կգ-ը 120 դրամով (1 պարկը` 6000 դրամ):

Նշենք, որ ազոտական պարարտանյութերի շուկայական գինը այս տարի բարձրացել է մինչեւ 10 հազ. դրամ` 1 պարկի համար: