2025 թվականի առաջին ամսում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 6,7 միլիոն մարդատար ավտոմեքենա։ Այս տվյալները տրամադրել է GlobalData խորհրդատվական ընկերությունը։
Ըստ ընկերության վիճակագրության՝ հունվարին ավտոմեքենաների համաշխարհային շուկան 2024 թվականի նույն ամսվա համեմատ աճել է 1,9 տոկոսով՝ հասնելով 6 միլիոն 782 հազար 098 ավտոմեքենայի, գրում է Motor.ru-ն։ Ամենաշատ մարդատար ավտոմեքենաները գնվում են Չինաստանում, թեև տեղական շուկան նախորդ տարվա հունվարի համեմատ որոշակիորեն անկում է ապրել։
Ավտոմեքենաների վաճառքի ծավալով երկրորդ տեղում է Միացյալ Նահագները, երրորդում՝ Արևմտյան Եվրոպան։
Ինչ վերաբերում է 2024 թվականի թվերին, ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում վաճառվել է շուրջ 88,6 միլիոն նոր ավտոմեքենա։ Սա 2023 թվականի արդյունքից2,1 տոկոսով ավելի է։
Անցյալ տարվա վաճառքի ծավալներով համաշխարհային առաջատար Toyota-ն պահպանել է իր տիտղոսը՝ իր դուստր ձեռնարկությունների հետ միասին ամբողջ աշխարհում վաճառելով 10,8 միլիոն ավտոմեքենա։ Երկրորդ տեղում Volkswagen Group-ն է, իսկ երրորդը՝ Hyundai-ն։





























