Հայտնի են այն փողոցներն ու խաչմերուկները, որտեղ տեղադրվել են արագության չափման սարքերն ու դիտարկման տեսախցիկները: 

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ արագության չափման սարքերը տեղադրվել են հետեւյալ փողոցներում.

Մյասնիկյան պողոտա (2 հատ)
Երեւան-Սեւան ավտոճանապարհ (1 հատ)
Իսակովի պողոտա (2 հատ)
Աճառյան փողոց (1 հատ)
Թբիլիսյան խճուղի (1 հատ)
Ծիծեռնակաբերդի խճուղի (1 հատ)
Սարալանջի փողոց (1 հատ)
Արշակունյաց պողոտա (2 հատ)
Լենինգրադյան փողոց (2 հատ)
Բագրատունյաց պողոտա (2 հատ)
   
Դիտարկման տեսախցիկները տեղադրված են հետեւյալ փողոցների խաչմերուկներում.

Կոմիտաս-Վաղարշյան
Արշակունյաց-Նժդեհ
Բաղրամյան-Պռոշյան
Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ
Մաշտոց-Ամիրյան
Մաշտոց-Թումանյան
Բաղրամյան-Մոսկովյան
Խանջյան-Տիգրան Մեծ
Խանջյան-Սայաթ-Նովա
Աբովյան-Կորյուն

Արագության չափման սարքերն ու դիտարկման տեսախցիկները պաշտոնապես կսկսեն գործել հունվարի կեսերից: