Երեւան-Արտաշատ ճանապարհի 20-րդ կմ-ին, դեկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2115»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Մեծամոր-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: