Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանի և Քոբի Բրայանթի մարզաշապիկները Sotheby's աճուրդում կվաճառվեն 20 միլիոն դոլարով, հայտնել են աճուրդի տնից։

NBA-ի կարիերայում բասկետբոլիստների առաջին մարզաշապիկները կվաճառվեն երկու առանձին լոտերով և ակնկալվում է, որ առևտրից ստացված ընդհանուր գումար կկազմի 20 միլիոն դոլար:

«Այս մարզաշապիկները հազվագյուտ հնարավորություն են ՝ կոլեկցիոներների և սպորտի սիրահարների համար՝ իրեր ձեռք բերել NBA-ի պատմությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Մարզաշապիկները մարտի 21-ից կցուցադրվեն Sotheby's-ի նյույորքյան պատկերասրահներում։