Իտալական Maserati ընկերության ինժեներները Միլանի պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողների և Indy Autonomous Challenge (IAC) մասնագետների հետ միասին մշակել են ծրագրակազմ Maserati MC20 սպորտային մեքենայի ինքնավար վարման համար: Վարման նոր համակարգի շնորհիվ մեքենան ժամում 318 կիլոմետր արագություն է գրանցել՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ՝ առանց ղեկին վարորդի։

Maserati MC20-ը գերազանցել է ինքնավար ավտոմեքենայի արագության նախորդ ռեկորդը՝ ժամում 309,3 կիլոմետր, որը սահմանել էր PoliMOVE թիմի կողմից (համատեղ նախագիծ Միլանի պոլիտեխնիկական համալսարանի և Ալաբամայի համալսարանի միջև) 2022 թվականի ապրիլին IAC AV-21 մրցարշավային մեքենայում, հայտնում է Naked Science-ը։

Maserati MC20-ի առավելագույն արագությունը կազմում է ժամում 325 կիլոմետր, ինչը նշանակում է, որ AI-ն զիջում էր MC20-ի առավելագույն հնարավորություններին: