Volkswagen-ը ներկայացրել է նոր մոդել՝ ոչ թանկարժեք կոմպակտ քրոսովեր Tera-ն, որը նախատեսված է զարգացող երկրների համար: Մոդելի ցուցադրումը կայացել է Բրազիլիայում. VW-ի բրազիլական մասնաճյուղն առաջինն է արտադրելու  նոր մոդելը, հայտնում է Drom.ru-ն։

Tera-ն կառուցված է MQB-A0 հարթակի վրա, որն օգտագործվում է նաև վերջին սերնդի Polo ընտանիքի, Virtus սեդանի և Nivus քրոսովերի լիֆտբեքի համար:

Փոքր ընդհանուր երկարությամբ (4 մ) և հինգդռնանի թափքով Tera-ին Volkswagen-ի դիզայներները կարողացել են  հավասարակշռված համամասնություններ տալ։ Քրոսովերի պատկերը տրվում է պատուհանի տակի բարձր գծով, կողային մասերի բարդ պլաստիկայով, թևերի վրա դրոշմված կտրուկ եզրերով և կամարների զանգվածային ընդլայնումներով:

Բրազիլիայում Volkswagen Tera-ն կառաջարկվի 1.0 լիտրանոց տուրբո շարժիչով՝ բենզինային կամ երկվառելիք  տարբերակներով: Երկրորդ դեպքում շարժիչը կարող է աշխատել կամ բենզինով կամ E85 վառելիքով, որը 15% բենզինի և 85% էթիլային սպիրտի խառնուրդ է։ Շարժիչը գործելու է մեխանիկական կամ ավտոմատ փոխանցման տուփի միջոցով:  

VW Tera-ի վաճառքը Բրազիլիայում և հարևան երկրներում կսկսվի առաջիկա ամիսներին։ Նոր մոդելը կողմնորոշված է երիտասարդ սպառողներին և կդառնա Volkswagen-ի լատինաամերիկյան տեսականու ամենամատչելի քրոսովերը։