Mercedes-Benz-ը մինիվենների և ֆուրգոնների նոր շարք է պատրաստում։ Արտադրողը հրապարակել է Vision V կոնցեպտի առաջին teaser-ը (արտադրանքի մասին որոշ տեղեկություն պահպանող, բայց միևնույն ժամանակ արտադրանքն ամբողջությամբ չներկայացվող գաղտնիքի կառուցվածքով գովազդային հաղորդագրություն- խմբ.)՝ նոր շարքի նախահայրը, որը կներառի և՛ ընտանեկան ֆուրգոններ, և՛ ուժասարքավորումներով «բացառիկ VIP shuttle-ներ»: Ապրիլին կներկայացվի ապագա նորամուծությունները կանխավեյելող concept car (կամ մի քանիսը), իսկ առաջին էլեկտրական ավտոմեքենան կներկայացվի հաջորդ տարի:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, teaser-ն այնքան էլ հագեցած չեն. առաջինում պատկերված է Vision V կրծքանշանը, որը հավանաբար գտնվում է ֆուրգոնի հետևի մասում։ Նրա ֆոնը լուսավորված է բազմաթիվ փոքրիկ եռաթև աստղերով։
Պարզ չէ՝ արդյոք նման լուծումը կհասնի՞ «սերիական արտադրության», թե՞ ոչ, սակայն Mercedes-Benz-ը խոստացել է նոր շարքում օգտագործել հիպերժամանակակից դիզայներական լուծումներ, որոնք որքան ոճային են, նույնքան էլ՝ անսպասելի։
Լավագույն տարբերակները կանցնեն մինչև 500 կիլոմետր առանց վերալիցքավորման և սկզբնական շրջանում կստանան 2-րդ մակարդակի ինքնավար վարման համակարգ: Քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, ֆուրգոնները և թեթև առևտրային ավտոմեքենաները խոստանում են համալրվել 3-րդ և 4-րդ մակարդակների ավտոպիլոտներով:





























