Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ն նախատեսում է 2025թ. ներկայացնել իր առաջատար մոդելի՝ Model S liftback-ի նորացված մոդիֆիկացիան: Այս մասին հայտնել է Drom.ru-ն։

Ենթադրվում է, որ փոխվելու է միայն մոդելի ոճը՝ արդիականացվելու է թափքի առջեւի եւ հետեւի մասերի դիզայնը։ Տեխնիկական կողմը կմնա նույնը։

Tesla Model S-ն արտադրվել է 2012-ից, 2016, 2019 եւ 2021թթ. էլեկտրական մեքենան ենթարկվել է համակողմանի արդիականացման: Ներկայում Model S-ն արտադրվում է միայն Կալիֆոռնիայում։ Նիդեռլանդների տարածքում ԵՄ մոդելի հավաքումը կդադարեցվի 2021թ.։

Նախկինում Tesla-ն խորապես արդիականացրել է Model 3-ը եւ Model Y-ը:

Նրա հիմնական շուկայում Model S-ը ներկայում առաջարկվում է լրիվ քարշով՝ երկու կամ երեք քարշիչ շարժիչներով։ Առաջին դեպքում ընդհանուր հզորությունը կազմում է 670, երկրորդի դեպքում՝ 1 020 ձիաուժ։