Հունաստանի պետական եւ մասնավոր լրատվամիջոցների արհմիությունները 24-ժամյա գործադուլ են կազմակերպելու՝ պահանջելով կոլեկտիվ պայմանագրեր կնքել եւ բարձրացնել աշխատավարձերը։ Այս մասին հայտնել է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը, որը նույնպես մասնակցում է բողոքի ակցիային։
Գործակալության տեղեկացմամբ՝ այն մարտի 11-ի ժամը 05:00-ից մինչեւ մարտի 12-ի ժամը 05:00-ն կդադարեցնի լուրերի փոխանցումը, իսկ իր կայքերում ու սոցիալական ցանցերում լրահոսը չի թարմացվելու: Շուրջօրյա բողոքի ակցիայի մասին հայտարարել են Խմբագիրների միությունների համահունական ֆեդերացիայի (POESY) կառավարման խորհուրդը եւ նրա հինգ անդամ արհմիությունների ղեկավար մարմինները։
Համապատասխան հայտարարությունում POESY-ն ընդգծել է, որ լրագրողները «պահանջում են վերացնել ինստիտուցիոնալ եւ ֆինանսական պայմաններով հանրային լրատվամիջոցների միասնական կոլեկտիվ պայմանագրի կնքման սահմանափակումները», ինչպես նաեւ աշխատանքի առաջին երկու տարում մեկնարկային աշխատավարձը բարձրացնել մինչեւ 1 250 եվրո եւ վերականգնել պետական ԶԼՄ-ների 13-րդ եւ 14-րդ կենսաթոշակների եւ կենսաթոշակառուների 13 եւ 14-րդ թոշակների վճարումները։
«Այլ պահանջները ներառում են հանգստյան օրերին աշխատանքի վարձատրության բարձրացում (+25 տոկոս շաբաթ օրն աշխատանքի համար եւ +100 տոկոս կիրակի աշխատելու համար), գործուղումների համար նպաստների ավելացում, պատերազմական գոտիներում աշխատանքի համար օրական 350 եվրո եւ բնական աղետներից տուժած շրջաններում՝ 250 եվրո»,- նշվել է փաստաթղթում։
Բացի այդ, լրագրողները պահանջում են «պայմանագրերում ներառել էթիկական սկզբունքներ, սահմանել տեղեկատվության մեջ արհեստական բանականության կիրառման պարտադիր կանոններ, տպագիր պարբերականների, պորտալների եւ ռադիոկայանների լրագրողների հեղինակային իրավունքի արդարացի վարձատրություն, շտապ ֆինանսական օգնություն մասնավոր լրատվամիջոցների լրագրողներին՝ պետական լրատվամիջոցների հետ հավասար հիմունքներով սննդի (սնունդ, էլեկտրաէներգիա, բնակարանների վարձակալություն) բարձր արժեքի դեմ պայքարելու համար՝ վերացնելով արբիտրաժ միակողմանի դիմելու սահմանափակումները»:
Արհմիությունները նաեւ կոչ են արել բոլոր գործընկերներին զանգվածային մասնակցություն ունենալ մեկօրյա գործադուլին եւ գործատուներին ցույց տալ, որ լրատվամիջոցների աշխատողները չեն պատրաստվում հաշտվել իրենց աշխատանքի ոչ պատշաճ վարձատրության հետ։




























