Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը հեռախոսով քննարկել են երկու հետախուզական ծառայությունների փոխգործակցության հարցերը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող եւ ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցերում։ Այս մասին նշվել է ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրությունում։

«2025թ. մարտի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի եւ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեքլիֆի միջեւ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու հետախուզական ծառայությունների փոխգործակցության եւ ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցեր»,- տեղեկացրել է մամուլի բյուրոն։

Հիշեցնենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիայում տեղի էին ունեցել ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները, որոնց ընթացքում Կիեւը համաձայնել է 30-օրյա հրադադարի։ ԱՄՆ-ը ի պատասխան վերականգնում է ռազմական օգնությունն Ուկրաինային։