Չինաստանի իշխանություններն ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից հանդես են գալիս խաղաղ երկխոսության օգտին եւ ուշադրություն են դարձրել վերջերս Կիեւի հայտնած բանակցությունների պատրաստակամությանը։ Այս մասին նշել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Մենք ի գիտություն ընդունեցինք զեկույցները [հրադադարի եւ խաղաղ երկխոսության Կիեւի պատրաստակամության մասին]։ Չինաստանը հանդես է գալիս երկխոսության եւ բանակցությունների օգտին՝ քաղաքական լուծում գտնելու համար [ուկրաինական] ճգնաժամի առաջին իսկ օրվանից»,- ընդգծել է նա ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ջիդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունները՝ պատասխանելով արեւմտյան լրագրողի հարցին, թե ինչպես է Պեկինը գնահատում Ուկրաինայի դիրքորոշումը, որը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ։

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Չինաստանն ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները «երկխոսության եւ բանակցությունների միջոցով կգտնեն կայուն եւ երկարատեւ որոշում, որը հաշվի կառնի փոխադարձ շահերը»։