Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը հայտնել է, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ եւ քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը, հայտնել է BBC-ն։

Կրեմլը պաշտոնապես չի տեղեկացրել այդ խոսակցության մասին։ Ուոլթցի նախորդը Բայդենի վարչակազմում հեռախոսազրույցների պրակտիկա ուներ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, այժմ այդ պաշտոնն զբաղեցնում է Սերգեյ Շոյգուն։

Ուոլթցը մասնակցել է Ջիդայում (Սաուդյան Արաբիա) Ուկրաինայի հետ բանակցություններին, որոնց արդյունքն է դարձել երկու երկրների համատեղ հայտարարությունը՝ 30 օրով հրադադարի առաջարկի մասին։