Коммерсантъ-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հայտնում է, որ, իր տեղեկություններով, երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի 1-ին շենքում հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկովի հետ։
Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո Ուկրաինան ընդունել է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Վաշինգտոնը խոստացել է այս առաջարկը փոխանցել Մոսկվային։
Այսօր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը ժամանել է Ռուսաստան՝ քննարկելու հրադադարի առաջարկը և երկկողմ հարաբերությունները, ներառյալ դրանց տնտեսական կողմը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ամերիկյան առաջարկը «հապճեպ» է անվանել։





























