ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանել է Ռուսաստանի սպորտի նախարար Դեգտյարևին, գործարարներ Վլադիմիր Ռաշևսկուն և Վյաչեսլավ Կանտորին և Ալիշեր Ուսմանովի քրոջը՝ Գյուլբահար Իսմայիլովային, հայտնում են Reuters-ը և AFP-ն։

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ԵՄ դեսպանները ևս վեց ամսով երկարացրել են հակառուսական պատժամիջոցները՝ խախտելով Հունգարիայի վետոն։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բուդապեշտը պնդել է մի քանի անձանց հանել պատժամիջոցների ցուցակից՝ վետոյի վերացման դիմաց։

Reuters-ը հայտնել է, որ Հունգարիան ցանկացել է Միխայիլ Ֆրիդմանին նույնպես հանել ցուցակից, սակայն նա, ի վերջո, մնացել է պատժամիջոցների տակ։

Պատժամիջոցների երկարաձգման վերջնաժամկետը շաբաթ օրը՝ մարտի 15-ն էր, և այժմ դրանք երկարացվել են մինչև սեպտեմբերի 15-ը։