Porsche-ն նոր վառելիքային քրոսովեր կթողարկի։ Ուսումնասիրելով շուկան՝ ընկերությունը որոշել է չշտապել էլեկտրիֆիկացման հարցում. ներքին այրման շարժիչների զարգացումը կշարունակվի առնվազն մինչեւ 2030թ., իսկ էլեկտրական մեքենաներին զուգահեռ կարտադրվեն ավանդական մեքենաներ, հայտնել է Motor.ru-ն։ Այժմ Porsche-ն ակնարկել է նոր քրոսովերի մասին, որն ընդհանրապես չի ունենա ամբողջովին «մարտկոցային» տարբերակ. այն կթողարկվի ներքին այրման շարժիչով եւ հիբրիդային սարքով։
Porsche-ն հայտարարել է, որ քննարկում է «ներքին այրման շարժիչներով եւ հիբրիդային ուժային համակարգերով» նոր քրոսովերի թողարկման հնարավորության հարցը:
Եթե այն հայտնվի, ապրանքանիշի ամենագնացների շարքը հասանելի կլինի ագրեգատների ամբողջ տեսականիով: Այն կներառի կանաչ Macan, Cayenne երեք տեսակի ինստալյացիաներով եւ նոր մոդել: Ի դեպ, Porsche-ն նախատեսել է էլեկտրական Cayenne-ը ներկայացնել 2025թ. վերջին կամ 2026թ. սկզբին։
Թե կոնկրետ ինչպիսին կլինի նոր արտադրանքը՝ դեռ հայտնի չէ։ Թերեւս դա կլինի երեք շարք D դասի քրոսովեր, որը ներկայում հայտնի է K1 ներքին գործարանային ինդեքսով: Մի քանի տարի առաջ տեղեկացվել էր, որ դրոշակակիրը լինելու է լիովին էլեկտրական, սակայն Porsche-ն կարող է փոխել կարծիքը մարտկոցով աշխատող մեքենաների հատվածի դանդաղ զարգացման պատճառով:
Porsche-ն այս ընթացքում պատրաստվում է անձնակազմի զանգվածային կրճատումների։ Էլեկտրական մեքենաների վաճառքի անկման եւ տնտեսական ծանր իրավիճակի պատճառով ընկերությունն առաջիկա հինգ տարիներին աշխատանքից կազատի 1,9 հազար մարդու։





























