Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն, ի վերջո, կարող են չեղարկվել, եթե դա օգնի Ուկրաինային անվտանգություն և արդարություն հաստատել, Politico-ին ասել է Ուկրաինայի նախագահի պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը։

Ռուսաստանի հետ բիզնես վարող երկրների թվի ավելացումը պարզապես «ժամանակի հարց» է, սակայն նրանց վերադարձը պետք է լինի ճիշտ պայմաններով։

Տնտեսական սահմանափակումները, էմբարգոն և ռուսական էներգակիրների ներմուծման արգելքները, ըստ Վլասյուկի, «ունեն իրենց նպատակները, որոնք կարող են դրդել Ռուսաստանին դադարեցնել ագրեսիան և ստիպել նրանց գործարք կնքել՝ հանուն տեւական խաղաղության», և պարզապես «ոչ մի տեսակի պատիժ» չեն։