Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի զրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-18:00-ին, հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Դա իսկապես լինելու է Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ից մինչեւ 18:00-ն, եւ իսկապես, ինչպես գիտեք, որոշակի քննարկում է եղել <...> բանակցություններ են եղել Մոսկվայում եւ Ստամբուլում, իսկ ավելի վաղ եղել է հեռախոսազրույց, առաջին հեռախոսազրույցը երկու նախագահների միջեւ: Ուստի, իհարկե, կա որոշակի ըմբռնում»,- ասել է նա, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։