Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է պատմական նվազագույնը՝ առաջին անգամ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 37 լիրա նիշը։
Աճուրդների տվյալների համաձայն՝ դոլարն այժմ վաճառվում է 37,3 լիրայով։
Բացի այդ, Ստամբուլի ֆոնդային բորսայի ինդեքսը բացման ժամանակ իջել է 6,87 տոկոսով՝ կոռուպցիայի կասկածանքով Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին կալանավորելու լուրերի ֆոնին։
Այս ամենը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աղմկահարույց ձերբակալման մասին լուրերից հետո։ Բացի քաղաքապետից, ձերբակալման օրդեր են տրվել ավելի քան 100 մարդու, այդ թվում՝ գործարարների, պետական ծառայողների, քաղաքական ակտիվիստների եւ լրագրողների։




























