Tesla-ն ԱՄՆ-ից հետ է կանչել ավելի քան 46,000 Cybertruck պիկապ բեռնատար՝ արտաքին վահանակի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կարող են ընկնել մեքենայի շարժման ժամանակ՝ մեծացնելով վթարի վտանգը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) ծանուցումը։

Գործակալության տվյալներով՝ դա վերաբերում է անցած ամիս արտադրված գրեթե բոլոր Cybertruck-երին։ Reuters-ը նշում է, որ մեքենաների նման խմբաքանակի հետկանչը կարող է բացասաբար ազդել Tesla-ի կապիտալիզացիայի վրա, որի բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի մոտ կեսը 2025 թվականի սկզբից աճող մրցակցության և ընկերության հիմնադիր Իլոն Մասկի քաղաքական գործունեության նկատմամբ բացասական արձագանքի պատճառով։

Մարտի 9-ին NBC News-ը հաղորդել է, որ Tesla-ի օբյեկտները բախվել են «հարձակումների ալիքի» այն բանից հետո, երբ Մասկը ստանձնել է ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE): Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին շաբաթների ընթացքում առնվազն 10 վանդալիզմ է իրականացվել ընկերության մեքենաների, դիլերների և լիցքավորման կայանների նկատմամբ։ Ավելի ուշ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնել է կարմիր Tesla Model X։ Այս կերպ նա որոշել է աջակցել Tesla-ին։