Կանադայի իշխանությունները էլեկտրական մեքենաների գնման զեղչեր տրամադրելու դաշնային ծրագրից բացառել են Tesla-ի, որը ղեկավարում է Իլոն Մասկը, էլեկտրական մեքենաները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CTV հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ նման որոշում է կայացրել երկրի տրանսպորտի նախարարության ղեկավար Խրիստյա Ֆրիլանդը՝ կապված կանադական ապրանքների մաքսատուրքերի հետ, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Նախարարի խոսքով՝ Tesla-ն դուրս կմնա այս ծրագրից, «քանի դեռ գործում են ԱՄՆ անօրինական մաքսատուրքերը»։

2022թ. Կանադայի կառավարության այն ժամանակվա ղեկավար Ջասթին Թրյուդոն նշել էր, որ դաշնային իշխանությունները կխրախուսեն բնակչությանը գնել էլեկտրական մեքենաներ եւ ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում դրանց լիցքավորման համար: Այդ նպատակների համար Օտտավան պատրաստվում էր հատկացնել 2,9 մլրդ կանադական դոլար (այն ժամանակ՝ 2,31 մլրդ դոլար)։ Թրյուդոն նաեւ հայտնել էր, որ 2035-ից Կանադայում մարդատար մեքենաների համար հասանելի կլինեն միայն էլեկտրական մեքենաները կամ լիցքավորվող հիբրիդները։