Երեւանում, այսօր` դեկտեմբերի 27-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 28 շենքի 21-րդ բնակարանի բնակիչները հնարավոր է թունավորվել են շմոլ գազից եւ անհրաժեշտ է բուժօգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 28-ամյա Մարինա Սահակյանը, 4-ամյա Գոհար եւ նորածին Նարեկ Հարությունյանները տեղափոխվել են Երեւան քաղաքի «Մուրացան» բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: