ԱՄՆ եւ Մեքսիկայի միջեւ սահմանի անօրինական հատումները մարտին հասել են ռեկորդային նվազագույնի։ Այս մասին հայտնել է The New York Post թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության աղբյուրներին։

Մարտին սահմանապահ գործակալներն արձանագրել են ապօրինի մուտքի մոտ 7 հազար փորձ։ Անցյալ տարվա մարտին դրանք 137 հազար էին։ Նշվել է, որ կտրուկ անկումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությամբ, որը հունվարի վերջից ուժեղացրել է վերահսկողությունը սահմանը հատող անօրինական ներգաղթյալների նկատմամբ։

Իմիգրացիայի եւ մաքսային վերահսկողության ծառայությունը բախվել է մեծ կուտակումների կալանքի տակ պահման իր կենտրոններում եւ դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով միջոցներ տրամադրել լրացուցիչ տեղերի համար՝ զանգվածային վտարման արշավի աջակցության նպատակով։ Նոր քաղաքականության առաջին 50 օրերին իրականացվել է 32 հազար ձերբակալություն։