ԱՄՆ իշխանությունները, Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) միջոցով փակել են Գրադարանային և թանգարանային ծառայությունների ինստիտուտը, որը ֆինանսավորում էր նախագծերը ողջ երկրի մշակութային հաստատությունների համար: Այս մասին հայտնում է Wired ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ ամսագրի՝ գործակալության բոլոր աշխատակիցներն ուղարկվել են չնախատեսված արձակուրդ, գործնականում դադարեցվել են աշխատանքային գործընթացներն ու ֆինանսական հոսքերը, իսկ թանգարաններին ու գրադարաններին արդեն հատկացված միջոցների կարգավիճակը հարցականի տակ է։
Ինստիտուտի մասնագետներն սպասում են, որ արձակուրդի ժամկետը լրանալուց հետո նրանք կազատվեն աշխատանքից, ինչպես արդեն տեղի է ունեցել ամերիկյան այլ պետական կառույցներում։



























