Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Մեծ Բրիտանիային՝ կոռուպցիայի մեջ կասկածվող վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։

Նա համապատասխան հայտարարություն է արել Վրաստանի Գերագույն դատարանի և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո, հայտնում է NewsGeorgia-ն։

Կոբախիձեն հայտարարել է, թե դատավորների դեմ պատժամիջոցները բացարձակապես անհասկանալի են։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը բրիտանական պատժամիջոցները դիտարկում է որպես միջամտություն երկրի «վրացական դատական ​​համակարգի անկախությանը» և կարծում է, որ այդ ինստիտուտի ամրապնդումն ու պաշտպանությունը պետք է լինի կառավարության առաջնահերթությունը։