Նորվեգիան 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալն ավելացնում է գրեթե 5 միլիարդ դոլարով։ Դրա մասին հայտնել են թագավորության կառավարությունից։
«Նորվեգիան ավելացնում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը 50 միլիարդ կրոնով (4,79 միլիարդ ԱՄՆ դոլար) մինչև 85 միլիարդ կրոն (8,1 միլիարդ ԱՄՆ դոլար)»,- ասված է նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Նրանք նշել են, որ աջակցության առաջնահերթ ոլորտները կլինեն հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հրետանային արկերի, անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ծովային անվտանգության սարքավորումների ձեռքբերումը։
Մարտի վերջին հայտնի դարձավ, որ արևմտյան երկրները Ուկրաինային անօդաչու սարքեր մատակարարող կոալիցիայից՝ Մեծ Բրիտանիայի և Լատվիայի գլխավորությամբ, Կիևին հատկացրել են 20 միլիոն եվրո՝ հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ISR) գնելու համար։ Գումարը կհատկացվի Ուկրաինային օգնության համար նախատեսված ընդհանուր հիմնադրամից։
Նշվում է, որ տեխնիկայի մատակարարումը սպասվում է երեք ամսվա ընթացքում։ Այսպես կոչված «անօդաչուների կոալիցիան» ստեղծվել է 2024 թվականի փետրվարին «Ռամշտեյնի» ձևաչափով 19-րդ հանդիպման ժամանակ։





























