Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները կաջակցեն սպորտին, սակայն ներդրված յուրաքանչյուր ռուբլի պետք է վերադարձնի։
«Այսօր խնդիր չէ տեսնել, թե ուր են գնում այդ գումարները: Խնդրում եմ ձեր հարազատներին, ընկերներին ու սիրուհիներին պահել ձեր անձնական միջոցներով, -ըստ БелТА գործակալության՝ ասել է Լուկաշենկոն ֆիզկուլտուրայի և սպորտի կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելու հարցով հանդիպման ժամանակ: -Ակումբները որքանո՞վ են արդարացի և տնտեսապես տնօրինում իրենց միջոցները, թե՞ ուղղակի հիմարաբար են օգտագործում դրանք: Ի՞նչ նպատակների են ուղղվում այդ ֆինանսները: Միլիարդավոր ռուբլի արժողությամբ սպորտային օբյեկտների համար Սպորտի նախարարությունը հաշվետու կլինի»։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսում սպորտը ստացել և ստանալու է անհրաժեշտ աջակցություն, սակայն այն պետք է վերադարձնի։ «Եթե առաջընթաց չլինի, փող չի լինի»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Նախագահը հետաքրքրվել է, թե ի՞նչ է արվել կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ, առաջին հերթին թիմային սպորտում, ինչպես են վերահսկվում պետական միջոցները, որոնք ուղղվում են ակումբներին ու ֆեդերացիաներին։ Ըստ լուկաշենկոյի՝ երկրում մշակվել է թիմերի, մարզիչների, մարզիկների աջակցության որոշակի համակարգ։
«Մենք պետք է դեն նետենք ամեն ինչ, ինչ ավելորդ է, և որոշենք՝ ինչպես ենք ապրելու հետագայում: Պետությունը հսկայական միջոցներ է հատկացնում ենթակառուցվածքների բարելավման, արտոնությունների հաստատման և մանկական սպորտի համար: Եթե գնայինք արևմտյան ճանապարհով, այսօր երկրում սպորտ չէր լինի»,-ընդգծել է Բելառուսի նախագահը:





























