Volkswagen ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ավտոմեքենաների մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ Թրամփի մաքսատուրքերի պատճառով։
2025 թվականի ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահը կարգադրել է 25 տոկոս արգելափակիչ մաքսատուրքեր սահմանել ավտոմեքենաների, բեռնատարների և ավտոպահեստամասերի ներմուծման նկատամբ, գրում է Motor.ru-ն։ Ըստ երկրի ղեկավարի՝ դրանց համար տրանսպորտային միջոցների և բաղադրիչների մատակարարումը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը։
Volkswagen-ը Միացյալ Նահանգներին ավտոմեքենաներ էր մատակարարում Մեքսիկայից։ Գերմանական ապրանքանիշը ներմուծել է Tiguan և Taos քրոսովերները, ինչպես նաև Jetta սեդանը։ Թրամփի հրամանից հետո Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների բազային մաքսատուրքերը բարձրացել են 25 տոկոսով։ ԵՄ երկրների համար ցուցանիշն աճել է 20 տոկոսով, Չինաստանում՝ 34-ով։
Տուրքերի բարձրացումը կհանգեցնի Հյուսիսային Ամերիկայի շուկայում Volkswagen ավտոմեքենաների ինքնարժեքի բարձրացմանը։ Գերմանական կոնցեռնը հայտնել է, որ ավտոմեքենաների վերջնական արժեքում ներառելու է 25 տոկոս տուրքի վճարման ծախսերը:





























