Ամերիկացիների հետ ռուս գլխավոր բանակցողի հայրն ապրում և աշխատում է Ուկրաինայում, գրում է  News Telegraf-ը։

Ամերիկացիների հետ բանակցություններում այժմ Ռուսաստանը ներկայացնողի՝ ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի անձն ուշադրության կենտրոնում է:

Պուտինի բանակցողի հայրը՝ Ալեքսանդր Դմիտրիևը, դեռ ապրում և աշխատում է Ուկրաինայի մայրաքաղաքում։ Նա հայտնի գիտնական է, նաև մի քանի հողատարածք ունի Կիևի մարզում։