Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու համար, հայտնում է The Jerusalem Post-ը։
Սպասվում է, որ նրանք կքննարկեն Գազայի հատվածում ընթացող պատերազմին, պատանդներին, «իրանական սպառնալիքին» և մաքսատուրքերին առնչվող խնդիրները։
Ինչպես հայտնում է CNN-ը՝ Սպիտակ տունը չեղարկել է Թրամփի և Նեթանյահուի ծրագրված մամուլի ասուլիսը:





























