Tesla Inc.-ի բաժնետոմսերը շարունակել են անկումը սակարկությունների սկզբում: Դրա մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Համաշխարհային ֆոնդային բորսաներում առավել լայն փլուզման ֆոնին բաժնետոմսերն էժանացել են ավելի քան 10%-ով՝ հասնելով 214 հազար 80 դոլարի:
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը դեռ մարտի 19-ին, երբ Tesla-ն փակել է սակարկությունները 235,86 դոլարի մակարդակով, հայտարարել է, որ հանրությունը պետք է գնի բաժնետոմսերը՝ շեշտելով, որ «այն այլևս երբեք այդքան էժան չի լինի»:





























