Ասել, թե Թրամփի ընդգրկուն միջազգային մաքսատուրքերի ծագումը կասկածելի է, նշանակում է ոչինչ չասել, հայտարարել է լրագրող Ռեյչըլ Մեդոուն MSNBC-ի իր շոուում:

Նա ընդգծել է, որ Թրամփն «այդ գաղափարը հղացել է» «կեղծ էլփոստի հասցեով կեղծ անձից ստացված կեղծ գրությունը» տարածելուց հետո:

Մեդոուն պարզաբանել է, որ Թրամփը մաքսատուրքերը սահմանել է Ռոն Վարա անունով հորինված տնտեսագետի «վերլուծության» հիման վրա։

Նշենք, որ Թրամփը Հայաստանի նկատմամբ նույնպես 10 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանել։