Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում: Ըստ The Jerusalem Post-ի՝ դրա մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ըստ Նեթանյահուի՝ դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը։

«Մենք դեմ ենք դրան և ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Ես ասացի նախագահ Թրամփին, որը և՛ իմ ընկերն է, և՛ Էրդողանի ընկերը», - հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել լուծելու Թուրքիայի և Իսրայելի միջև տարաձայնությունները։