Մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Ավեյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից հեռացել է:




























