Skoda Elroq էլեկտրական քրոսովերը ստացել է «թեժ» RS վարկած։ Այս Elroq-ը համալրվել է 340 ձիաուժ հզորությամբ ուժամեքենայով, որը հնարավորություն է տալիս 5,4 վայրկյանում զարգացնել զրոյից մինչև 100 կմ/ժ արագություն։
Այդ հանգամանքը նորույթը դարձնում է ապրանքանիշի ամենադինամիկ մոդելը, պնդում են Skoda-ի ներկայացուցիչները։ Գործարանային կարգավորմամբ այս քրոսովերն ապահովված է սպորտային շասսիով, լուսադիոդային մատրիցային լուսարձակներով և RS աքսեսուարներով: Թե երբ կսկսվի նոր արտադրանքի վաճառքը և որքան այն կարժենա, դեռևս հայտնի չէ, գրում է Motor.ru-ն։
Skoda Elroq RS-ն ունի երկու էլեկտրական շարժիչ, որոնք արագացնում են քրոսովերը մինչև ժամում 180 կիլոմետր առավելագույն արագություն: 84 կիլովատ/ժամ հզորությամբ մարտկոցը հնարավորություն է տալիս առանց վերալիցքավորման հաղթահարել ավելի քան 550 կիլոմետր։ 185 կիլովատ հզորությամբ արագ լիցքավորման կայաններում էներգիայի պաշարը մոտ 26 րոպեում կարող է համալրվել 10-80 տոկոսով։





























