Toyota Motor-ը ճապոնական շուկայում թողարկել է Crown Crossover մոդելի՝ The 70th կոչվող նոր հատուկ լրակազմը, որը և նվիրված է 1955 թվականի սեդան առաջին Crown-ի թողարկման 70-ամյակին, գրում է Drom.ru-ն։
Հոբելյանական թողարկման Crown քրոսովերի առանձնահատկությունները զուտ ոճական են: Արտաքինից դրանք ներառում են ինքտիպ դիզայնի անիվների շրջանակներ՝ ներկված անփայլ սևով, կողքերին նույն ստվերում պատրաստված խորհրդանշաններով և պիտակներով:
Ավտոմեքենայի սրահում կան բնական կաշվից նստատեղեր՝ կարմիր դարձակարերով և մուգ մետաղական ներդիրներով ղեկաճաղերի վրա: Փոխանցման տուփի ընտրիչը, բանալին և սարքերի վահանակը պարունակում են նաև հոբելյանական սերիայի տարբերանշաններ:
Ավտոմեքանյի դուռը բացվելիս լուսավորությունը գետնին արտացոլում է The 70th-ի լոգոն:
Գազի և արգելակային ոտնակներն ունեն ալյումինե մակադրակներ՝ սպորտային ոճ հաղորդելու համար:
Ավտոմեքենան ունի նաև շահագործման ձեռնարկ՝ հատուկ թողարկման խորհրդանիշով:
Ճապոնիայում Toyota Crown Crossover The 70-ի գինը սկսում է 6 միլիոն իենից (մոտ 41,5 հազար ԱՄՆ դոլար):





























