Toyota GR86 սպորտային մեքենան ձեռք է բերել հատուկ տարբերակ՝ Yuzu Edition։ Այն կառաջարկվի 2026 մոդելային տարում, թողարկումը սահմանափակված կլինի 860 նմուշով: Սովորական GR86-ից այն կտարբերվի իր թափքի գույնով, ինչպես նաև արտաքին և ներքին հարդարանքով։ Տեխնիկական փոփոխություններ չկան, գրում է Motor.ru-ն։
Toyota GR86 սպորտային մեքենան այժմ վառ տարբերակ ունի՝ Yuzu Edition: Դրա անունը գալիս է ցիտրուսատեսակների համանուն մրգից, որը տարածված է Հարավարևելյան Ասիայում, իսկ թափքի դեղին գույնը վերաբերում է 2014 թվականի Scion FR-S Release Series 1.0-ին: Ավտոմեքենան շքեղ տեսք ունի իր փայլատ սև 18 դյույմանոց անիվներով և արտաքին հարդարմամբ: Սև է նաև սրահը՝ դեղինի փոքր հատվածներով։ Նստատեղերը պատված են Ultrasuede արհեստական թավշով։
Ինչպես սովորական GR86-ը, այնպես էլ Yuzu Edition շարքի մեքենաները հագեցած են Brembo արգելակներով և SACHS ամորտիզատորներով: Հավելյալ վճարի դիմաց առաջարկվում է արծաթագույն ծայրերով GR արտանետման համակարգ: Ծածկի տակ տեղադրված է ստանդարտ 2.4 շարժիչ, որը զարգացնում է 231 ձիաուժ և 249 Նմ պտույտ: Փոխանցման տուփը կարելի է ընտրել․ կամլ վեցաստիճան «մեխանիկա» կամ ավտոմատ:
Toyota GR86 Yuzu Edition-ը հասանելի կլինի ամերիկյան դիլերներին հաջորդ աշնանը: Թողարկումը՝ 860 օրինակ։ Գները դեռ չեն հայտարարվել, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք զգալիորեն բարձր կլինեն ներկայիս գներից։ Պատճառը ճապոնական ծագման ապրանքների վրա Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած 24% մաքսատուրքերն են (GR86-ը հավաքվում է Գումմա պրեֆեկտուրայում)։ Ներկայումս սպորտային ավտոմեքենայի գինը սկսվում է 30 հազար դոլարից, իսկ Hakone Edition-ի սահմանափակ թողարկումը գնահատվում է 35270 դոլար:





























