Volkswagen-ը երեք նոր ավտոմեքենա է ներկայացրել Չինաստանի համար։ Volkswagen-ը, որի վաճառքները Չինաստանում արագորեն նվազում են, դեռ հույս ունի վերադառնալ իր նախկին կարգավիճակին աշխարհի ամենամեծ շուկայում: Նա կներկայացնի երեք կոնցեպտ ավտոմեքենա, որոնք շուտով վերածնվելու են որպես «արտադրական» մոդելներ։ Սեդանն ու երկու քրոսովերները կտեղադրվեն Volkswagen-ի՝ Չինաստանում գործող երեք տարբեր համատեղ ձեռնարկությունների հավաքման գծերում:
Դատելով teaser-ից (-արտադրանքի մասին որոշ տեղեկություն պահպանող, բայց միևնույն ժամանակ արտադրանքն ամբողջությամբ չներկայացվող գաղտնիքի կառուցվածքով գովազդային հաղորդագրություն-խմբ.)՝ բոլոր ավտոմեքենաները կստանան նուրբ օպտիկա՝ ժամանակակից Volkswagen-ի ոճով, գրում է Motoru.ru-ն։ Միևնույն ժամանակ, նրանց խոստանում են «չինական ԴՆԹ», որը գերմանացիները հույս ունեն՝ կգրավի տեղացի գնորդներին։ «Չինացիների» ճաշակին համապատասխանեցնելու զարգացման ժամանակը կկրճատվի 30 տոկոսով, խոստանում է Volkswagen-ը։
Էլեկտրական սեդանը արտադրելու է FAW-Volkswagen համատեղ ձեռնարկությունը։ Այն կունենա CMP ճարտարապետություն և երիտասարդ սպառողներին գրավող մատչելի գին:
Բոլոր երեք մոդելների արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին: Volkswagen-ում հավատացնում են, որ գտել են «գաղտնի մոտեցում», որը կգրավի չինացի սպառողների նոր սերնդին, և որ իր նոր մոդելներն ունեն հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամեն ինչ:
Նոր արտադրանքների մեծ մասը, որոնք Volkswagen-ը նախատեսում է տեսանելի ապագայում ներդնել չինական շուկայում, էլեկտրական ավտոմեքենաներն են։ Ընդսմին, գերմանական էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկը Չինաստանում սրընթաց կերպով նվազում է. 2025 թվականի հունվարին Volkswagen-ը վաճառել է այդ ավտոմեքենաներից միայն 4552-ը, ինչը 2024 թվականի նույն ամսվա համեմատ 71 տոկոսով պակաս է։





























