Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ այցելել է Գազայի հատվածի հյուսիս, հայտնել է Times of Israel-ը։
Նախօրեին Գազայի հատված կատարած այցի ժամանակ Նեթանյահուին չի ուղեկցել «Շին Բեթի» անվտանգության աշխատակիցը, ինչպես եղել է նախորդ այցերի ժամանակ, հաղորդել է «Կան» հանրային հեռուստառադիոընկերությունը:
Սովորաբար « Շին Բեթի» ներկայացուցիչը, որը պատասխանատու է այն տարածքի համար, ուր այցելում է Իսրայելի վարչապետը, ուղեկցում է նրան եւ տալիս գնահատական:
Ի պատասխան այդ զեկույցի՝ Նեթանյահուի գրասենյակն ասել է. «Սա ռազմական այց էր, ոչ թե «Շին Բեթի» այց։
«Շին Բեթի» սպայի բացակայությունը տեղի ունեցավ նույն օրը, երբ չեղարկվեց գաղտնի տեղեկության հրապարակման արգելքը, որի շրջանակում կալանավորվեց «Շին Բեթի» աշխատակիցը քաղաքական գործիչներին եւ լրագրողներին տեղեկության արտահոսքի համար՝ գործակալության կողմից հոկտեմբերի 7-ի զանգվածային սպանությունների հետաքննության վերաբերյալ:
Այդ իրադարձությունն էլ ավելի ուժեղացրեց լարվածությունը երկրի քաղաքական էշելոնների եւ դատական համակարգի միջեւ, որն արդեն հասել է եռման կետին այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունն ազատեց գլխավոր դատախազ Գալի Բահարա Միարային եւ «Շին Բեթի» ղեկավար Ռոնեն Բարին։





























