Կալիֆոռնիայում վայրի գազանների համար կառուցվող ավտոճանապարհի միջով աշխարհի ամենախոշոր անցուղու շինարարությունը մոտենում է ավարտին: Իրականացման արդյունքում ծրագիրը ուրբանիզացիայի աճի պայմաններում կկանխի կենդանիների (պումաների, կոյոտների (մարգագետնային գայլերի-խմբ.) և սողունների) մեկուսացումը:
Կամրջանման նոր կառույցը կունենա 64 մետր երկարություն և 52 մետր լայնություն, գրում է Naked Science-ը։ Կամուրջը կենդանիներին հնարավորություն կընձեռի անվտանգ անցնել Ագուրա Հիլզում գտնվող ավտոմայրուղու 10 շերտագծով:
Անցուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։





























