Ամերիկացի զինվորականները սկսել են իրենց զինված ուժերի տարհանումը Սիրիայի արևելքում տեղակայված Դեյր էզ Զոր նահանգի Conoco ռազմաբազայից: Երկու շարասյուններ վերջերս լքել են բազան, ինչը քայլ էր դեպի զորքերի ամբողջական դուրսբերում:

Մի քանի օր առաջ ԱՄՆ զինվորականները սկսել են իր ուժերի տարհանումը Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի բազայից։ Երկու շարասյուններ վերջերս լքեցին բազան, ինչը քայլ էր դեպի զորքերի ամբողջական դուրսբերում:

Լրատվամիջոցներին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ավելի քան 70 մեքենաներից, ներառյալ ծանր տեխնիկայից և տանկերից բաղկացած առաջին շարասյունը լքել է ռազմաբազան տասն օր առաջ:

Աղբյուրը հավելել է, որ նախօրեին գիշերը ռազմաբազան լքել է ավելի քան 200 մարտական մեքենա։

Նշվում է, որ դուրս բերվող ուժերն ուղղվել են Իրաքյան Քրդստանի Էրբիլ նահանգ։ Աղբյուրը նշել է, որ Conoco դաշտային ռազմաբազան ԱՄՆ-ի մասնավոր ռազմակայան է Դեյր էզ Զոր գյուղում։

Պենտագոնի պաշտոնյաները իրենց իսրայելցի գործընկերներին հայտնել են, որ ԱՄՆ-ը մտադիր է երկու ամսվա ընթացքում սկսել իր զորքերի աստիճանական դուրսբերումը Սիրիայից։