Մաքսատուրքերից և դատական վեճերից բացի՝ Թրամփի քաղաքականության առնչությամբ ջրի երես են դուրս եկել Սպիտակ տանը տեղի ունեցող խաքրդավանքների երկու դրվագներ, գրում է  Axios-ը։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Չինաստանի վերաբերյալ ծրագրված գերգաղտնի ճեպազրույցի մասին Իլոն Մասկի համար տեղեկությունը գաղտնազերծելու առնչությամբ հետաքննության շրջանակում պաշտոնանկ է արել Պենտագոնի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Դեն Քոլդուելին և Դարին Սելնիկին:

Թրամփը հրամայել է չեղարկել ճեպազրույցը։

«Նա՞ ինչ գործ ունի էնտեղ: Համոզվեք, որ նա չգնա», - ասել է Թրամփը:

Մասկը նյարդայնացրել է վարչակազմի մի քանի պաշտոնյաների Սպիտակ տանը իր մշտական ​​ներկայությամբ, սոցիալական ցանցերում իր անկանոն գրառումներով և կառավարության արդյունավետության դեպարտամենտում իր որդեգրած կոշտ քաղաքականությամբ: