Անցյալ տարի արտասահմանյան գործընկերների հետ Ռուսաստանի առևտրային հաշվարկների գրեթե 80%-ն իրականացվել է ազգային արժույթով, ինչը 3 անգամ ավելի է, քան 2020 թվականին։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին Դաշնային խորհրդում կառավարության ժամին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ընդհանուր առմամբ 2024 թվականին ազգային արժույթով իրականացվող մեր առևտրի մասնաբաժինը կազմել է 79,8%, հիշեցնեմ, որ 2020 թվականին այն ընդամենը 25% էր»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա մանրամասնել է, որ Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերը Չինաստանն է, որի հետ «հաշվարկների ավելի քան 95%-ը կատարվում է յուանով և ռուբլով»։
«ԵԱՏՄ երկրների հետ ազգային արժույթներով հաշվարկների տեսակարար կշիռը կազմում է 93%, իսկ Հնդկաստանի հետ՝ 90%»,- նշել է Օվերչուկը։





























