ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին համեմատել է խորհրդային ինժեներ Սերգեյ Կորոլյովի հետ և ընդգծել, որ նման մարդիկ աշխարհում այնքան էլ հաճախ չեն հայտնվում, գրում է ТАСС-ը։
«Գիտեք, մի մարդ կա, նա ապրում է նահանգներում, Մասկը, որը, կարելի է ասել, զառանցում է Մարսի մասին երազանքով: Ահա նման մարդիկ են, որոնք որոշակի մտահղացումով տոգրված, հազվադեպ են հայտնվում մարդկային պոպուլյացիայի մեջ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։:
Նա հիշեցրել է, որ Սերգեյ Կորոլյովի (որի գլխավորությամբ ստեղծված հրթիռներով է իրականացվել մարդու առաջին տիեզերական թռիչքը-խմբ.) և մյուս ռահվիրաների գաղափարները, որոնք այն տարիներին անհավատալի էին թվում, բայց որոշ ժամանակ անց իրականացան:
«Դեպի Մարս թռիչքը շատ դժվար է: Այսօր թվում է, թե դա շատ դժվար է իրականացնել: Եթե հետաքրքրվում եք, ուրեմն վստահաբար գիտեք դրա մասին»,- նշել է Պուտինը:





























