ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն «այս շաբաթ կլսի» Ռուսաստանի դիրքորոշումը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ ԱՄՆ առաջարկի վերաբերյալ, գրում է CNN-ը։
«Մենք կիմանանք դրանց մասին այս շաբաթ, շատ շուտով: Բայց մենք ուզում ենք, որ դրան վերջ դրվի: Ուզում ենք, որ մահերն ու սպանությունները դադարեցվեն:
Ես Զելենսկիին պատասխանատու չեմ համարում, բայց ոգևորված չեմ, որ այս պատերազմը սկսվել է։ Սա պատերազմ էր, որը մենք երբեք չէինք սկսի, եթե ես լինեի նախագահ», -հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը Զելենսկու «մեծ երկրպագուն» չէ։




























